Vazgen Apetyan – me and my family

received_m_mid_1409078558784_1cf9561febd2a25f29_0I am Vazgen. I am eleven. I live in Pokr Vedi which is situated in a very picturesque place. It is near the church Khor Virap. I live in a small family now. I live with my father and mother but I have three sisters who are married. The names of my sisters are Mariam, Ann and Susan. I love them all. I am fond of my family. We love and respect each other in our family and I am very proud  to be born in such a family. My parents are very hardworking people and they work all day long to setisfy our needs. They have devoted all their lives to us: me and my sisters. As they work very hard they spend  most of  the day out of home and that is why we spend  a little time together but the time we spend together is always nice and interesting. My father’s name is Henry, My mother’s name is Haykuhy. They are very loving and careful parents.10534111_517162841744755_7881817396578052696_n

As for me, I am a  schoolboy and I try to learn well to be a good child for my parents, and later a good man for my country. Besides my lessons I also like sport very much. I go in for sport and my great wish is to become a famous sporstman. and I shall do my best to make my dream come true.
Though I am not so good at many school subjects I always try to be honest, kind, friendly and frank to others.10544315_682658855148089_7535708354752479746_n

Now back to reality. I take part in «Providing education for 150 children in Armenia» program aimed at providing basic education for children who have been held back for various reasons. During this program, the selected children from 6 regional groups participate in Young Journalists Online Club (YJOC) and go back to school to carry out the rest of the training program. Their communities will be selected by taking into account the “Community Youth Voice” how active the students kept their blogs, websites, and social media. The program helps students update their knowledge learned from school and this helps actively progress basic education. I am very glad that I participated in this program during the summer holidays.10472693_682660161814625_3551428656950969332_n

Continue reading

Ավարտեցինք…

IMG_0386

Խոր Վիրապի Երիտասարդ լրագրողների առցանց ակումբում «Տրամադրել կրթություն 150 հայ երեխաների» ծրագիրը անցավ բավականին լավ և օգոստոսի երկուսին հասավ իր վերջնակետին: 10-15 տարեկան 14 երեխաներ արձակուրդներն անցկացրին մեզ հետ: Երեխաները շատ գոհ էին թե դասերից, թե դասավանդողներից, թե խաղերից և թե տրամադրվող սնունդից: Աշխատել ենք ամեն հնարավոր բան անել երեխաներին մատչելի կերպով դասը բացատրելու համար: Դա արել ենք տարբեր խաղերի և նկարչության միջոցով: Երեխաները նաև հնարավորություն են ունեցել լսել երաժշտություն և տեսնել դասին վերաբերող նյութերը նաև համակարգչի միջոցով (երաժշտության և արվեստի դասերին, մյուս դասերին` անհրաժեշտության դեպքում):

Քանի որ երեխաների ցանկությունը շատ մեծ էր առավել շատ ժամանակ տրամադրելու մեր պարապմունքներին, ստիպված էինք լինում մեկ ժամի փոխարեն երկու, երկուսուկես ժամանոց պարապմունքներ անել: Դասն ավարտելուց հետո, երեխաներին չկարողանալով տուն ուղարկել, կազմակերպում էինք որևէ թեմայով նկարչություն, տարբեր տեսակի խաղեր, կամ ուղղակի զրույցի միջոցով անցածի կրկնություն: Continue reading

Ինչու

Հեղինակ` Մերի Մարգարյան, տասնմեկ տարեկան:
images

Հայաստանի խուլ գյուղերից մեկում մի տղա էր ապրում: Անունը` Դավիթ: Դավիթը շատ հետաքրքրասեր տղա էր: Նա սովորում էր երկրորդ դասարանում: Մի անգամ նա իր մայրիկի գրքերից ընտրեց իրեն հետաքրքիր վերնագիր ունեցող երեք գիրք և սկսեց կարդալ: Դրանց վերնագրերն էին «Լեռները», «Երկինքը» և «Գարունը»: Նա ամեն գրքից կարդաց մի նախադասություն և գրքերը ձեռքն առած վազեց հորեղբոր տուն: Նա միշտ այդպես էր անում իրեն պետք եկած պահերին, քանի որ կարծում էր, որ հորեղբայրը ամեն ինչ գիտի: Նրա և հորեղբոր երկխոսությունը այսպես սկսվեց.
-Հորեղբա’յր, այս գրքում գրված է, որ երկինքը աշխարհի ամենագեղեցիկ բանն է ու ամենագեղեցիկ գույնն ունի,-ասաց Դավիթը:
Հորեղբայրը պատասխանեց.
-Ճիշտ է, տղա’ս, երկինքը ամենագեղեցիկ բանն է, և նրա գույնը ամենագեղեցիկն է:
-Օ~ֆ, հորեղբայր, արդեն հոգնեցի այդ կապույտից: Վաղը դու կտեսնես երկինքը ուրիշ գույնով:
-Իսկ դա ինչպե՞ս կլինի, կախա՞րդ ես, ինչ է,-ծիծաղելով ասաց հորեղբայրը:
-Ես ամենևին էլ կախարդ չեմ,-նեղացած փնթփնթաց Դավիթը,-դա ես կանեմ, ես ինքս. ես կներկեմ երկինքը, հորեղբա’յր,- հանգստանալով ասաց նա:
Դավիթը սկսեց թևեր պատրաստել, որով կթռչեր երկինք:
Թևերը պատրաս էին: Նա վերցրեց ներկերի դույլերն ու թռավ, սակայն երբ մոտիկից տեսավ երկինքը, նա հասկացավ, որ ստեղծվելուց ի վեր այդպես է եղել երկինքը, ուրեմն այդպիսին էլ պետք է մնա: Նա թռավ ներքև և շնչակտուր հասավ հորեղբորը: Continue reading

Իմ երազանքը

Բոլոր մարդիկ էլ երազում են: Նրանց երազանքները շատ տարբեր են լինում: Ոմանք երազում են հարստության մասին, ոմանք` փառքի, ոմանք` շքեղ մեքենաների, ոմանք ուզում են պարզապես լավ մարդ դառնալ և իրենց հայրենիքին ինչ-որ օգուտ տալ, և այդպես շարունակ: Ամեն մեկը մի երազանք ունի:

tumblr_mc7dwt3cd41rog5d1o1_500Ես էլ բոլորի նման երազանքներ ունեմ: Երբեմն ես այնքան տարօրինակ և անհավանական երազանքներ եմ ունենում, որոնցից անգամ իմ ծիծաղն է գալիս: Օրինակ` ես երազում եմ, որ ժամանակը կանգ առնի, և իմ մանկությունը երկարի; Մեկ-մեկ ուզում եմ, որ միշտ գարուն լինի, և այդպես շարունակ, իմ տարօրինակ երազանքները վերջ չունեն:

 Բայց միշտ չէ, որ իմ երազանքները տարօրինակ են լինում; Ես երբեմն էլ հավանական երազանքներ եմ ունենում: Իսկ իմ ամենամեծ երազանք այն է, որ իմ և բոլոր մարդկանց երազանքները կատարվեն:
Մերի Մարգարյան

 Ես Թամարան եմ, 15 տարեկան եմ, ապրում եմ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղում: Ունեմ երկու եղբայր և ուզում եմ պատմել իմ երազանքի մասին: Ես ուզում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի, որ բոլոր զինվորները ծառայեն և հասնեն տուն` իրենց շատ սիրող մայրերի և քույրերի մոտ: Եվ ուզում եմ ասել` ով բանակում ծառայող եղբայր ունի, ինձ կհասկանա: Խաղաղություն աշխարհին: Սա է իմ երազանքը… Continue reading

Օր առաջին – Providing education for 150 children in Armenia

Կայացավ Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի և Զարթոնք-89 ԲՀԿ-ի Providing education for 150 children in Armenia ծրագրի շրջանակներում կազմակերպած առաջին դասընթացը Խոր Վիրապում, հուլիսի ութին: Ի զարմանս ինձ (Խոր Վիրապի ԵԼԱԿ ղեկավար` Աստղիկ Առաքելյան), երեխաները չէին մոռացել և հենց առաջին օրվանից րոպեներ առաջ եկել, հավաքվել ու սպասում էին ինձ: Սկզբում մտածում էի, որ առաջին օրն է, դեռ ոչ մի անգամ չեն եկել, ծանոթ չեն, գուցե և մոռացած լինեն, ու ինձ թվում էր, թե գնալու եմ, ու ոչ  մեկը եկած չի լինելու, ու ստիպված եմ լինելու հերթով զանգել ու կանչել բոլորին: Բայց շատ ուրախացա, երբ տեսա` բոլորը եկել էին:

Սկզբում մի քիչ կաշկանդված էին, իրենց  թվում էր` դպրոցի դասի են եկել: Բայց երբ արդեն ծանոթացանք, հասկացան, որ իրենց չիմացած բաների համար ոչ մեկը երկու չի դնելու, ու մեր նպատակը միայն բացը լրացնելն ու իրենց համար հետաքրքիր արձակուրդ կազմակերպելն է, արդեն մտերմացան:

Դասը սկսեցինք ծանոթության խաղով: Դրան հաջորդեց Երիտասարդ լրագրողների առցանց ակումբին ու իր աշխատանքներին ծանոթանալը, որի համար նախօրոք պատրաստել էի պաստառ, որտեղ ներկայացված էր ԵԼԱԿԻ կատարած մի քանի ծրագրեր, ընթացիկ ծրագիրը (Providing education for 150 children in Armenia) և փոքրիկ ակնարկ Խոր Վիրապի ԵԼԱԿ-ի մասին:

IMG_0281 Continue reading

Providing education for 150 children in Armenia

Սիրելի Երիտասարդ լրագրողների առցանց կենտրոնի անդամներ, ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել, որ սկսում ենք «Providing education for 150 children in Armenia» ծրագիրը, որի նպատակն է հիմնական կրթությունից ետ մնացած դպրոցականների հետ իրականացնել ընդհանուր զարգացման դասընթացներ: Ծրագրի շրջանակներում ընտրվել են ԵԼԱԿ – ի առավել ակտիվ 6 մարզային խմբեր, որոնք իրականացնելու են այս նախաձեռնությունը իրենց համայնքներում: Ընտրությունը կատարվել է հաշվի առնելով «Համայնքների երիտասարդ ձայ ն » ծրագրի ավարտից հետո խմբերի ակտիվությունը իրենց բլոգներում, սոցիալական կայքերում եւ համայնքներում: Մյուս համայնքային խմբերը կարող են հետագայում ցուցաբերել ակտիվություն եւ ընդգրկվել ծրագրի հաջորդ փուլերում:

 

Ծրագրի ընթացքը եւ այլ մանրամասներ հետագայում կտեղադրվեն բլոգում:

Կից նյութեր ‘  nt.am

Հարգանքներով, «Զարթոնք -89» եւ ԵԼԱԿ:Изображение

My native village

Image

For every person his or her native village or town is the best of all. Whenever we go, as we get older, our home town or village calls us back with its warmness and comfort and with memories of our childhood. My native village is in a very picturesque place. My village took its name from the church which has very long and interesting history. In this very church Grigor the Lightener was kept in a big hole. I’m proud that I live near this historical church with the name of Khor Virap. Every morning when I get up I see magnificent Ararat. It seems that Ararat fills our soul with courage and hope and with strange to live and create. I think that Ararat belongs to mainly our village as it is so near and the best look of Ararat is from here. My village is not so big. There are nearly 3000 people living in it. We have a school, an Art school, a post office, a nursery school, a small clinic and a chemist’s shop in our village. I like my village as I was born there. I started and graduated from school there. It has become a part of my life. People there are very hospitable and hardworking. They work all day long in order to earn their loaf of bread and they share it with anybody who needs it. Whenever I’ll be, my village will keep a part of me back home.